Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ երեխա

Երեխան չի սիրում լողանալ. ի՞նչ անել. Սալուտեմ ամսագիր

Երեխան չի սիրում լողանալ. ի՞նչ անել. Սալուտեմ ամսագիր

«Իմ երեխան ընդհանրապես չի սիրում լողանալ։ Չեմ հասկանում՝ ինչն է պատճառը։ Միգուցե ամեն ինչ սկըսվեց այն պահից, երբ ամբողջ ընտանիքով սկսեցինք հաճախել ջրաշխարհ կամ ամառային արձակուրդին գնացինք լիճ։ Այսպես թե այնպես, ինչ-որ պահից երեխան հրաժարվեց լողանալուց։ Երեկոյան նրան լողացնելը դարձավ մեծ խնդիր»։


Շատ ծնողներ են գանգատվում նմանատիպ խնդիրներից։ Երեխան տարբեր պատճառներով կարող է խուսափել կամ հրաժարվել լողանալուց: Օրինակ, շատ հաճախ մայրիկները ջրի ջերմաստիճանի ստուգման ժամանակ կողմնորոշվում են բացառապես սեփական զգացողություններով և ջուրն ավելի են սառեցնում կամ տաքացնում, քան պետք է երեխային։ Երեխան անհարմարավետություն է զգում՝ գտնվելով իր համար սառը կամ տաք ջրում։


Շատ հաճախ լողանալու ժամանակ երեխաները պատահաբար ջուր են կուլ տալիս, ինչից առաջացած վախի հետևանքով նրանց ջրի մեջ դնելը գրեթե անհնար է դառնում։ Նմանատիպ պատճառների ցանկը կարելի է շարունակել։


Կան մեթոդներ, որոնք երեխաների հետ մշտական վեճերը և ուժով լողացնելու փորձերը վերածում են ուրախ ու հետաքրքիր զբաղմունքի։ Դրա համար պետք է հետևել մի քանի խորհուրդների։ Դիտարկենք դրանք մանրամասն։


Մի՛ ստիպեք երեխային։ Եթե երեխան կտրականապես հրաժարվում է լողանալուց, մի՛ պարտադրեք նրան։ Մանկաբույժները պնդում են, որ ոչ մի ահավոր բան տեղի չի ունենա, եթե երեխային մեկ օր չլողացնեք կամ մեկ օր հետո լողացնեք։


Ծորակը բացեք, բայց ջուրը տաշտակի մեջ մի լցրեք։ Երբեմն դա օգնում է երեխաներին հաղթահարել վախը։ Երեխան կարող է վախենալ ոչ թե հենց լողանալուց, այլ ջրի մեջ սուզվելուց։ Դա կհասկանաք, երբ լողացնելու ժամանակ երեխան բռնի Ձեր ձեռքը և հրաժարվի բաց թողնելուց։ Այս դեպքում նրան դրեք տաշտակի մեջ և լողացրեք հոսող ջրով։


Լողանալու գործընթացը երեխայի համար հետաքրքիր և ուրախ դարձրեք: Լոգանքի խաղալիքներ գնեք և թույլ տվեք նրան խանութում ինքնուրույն ընտրել դրանք։ Հետազոտեք տարբեր առարկաների ծավալը և տարողունակությունը, ուսումնասիրեք տարբեր նյութերի լողունակությունը, ստեղծեք փրփուրային շինվածքներ (կոնստրուկցիաներ): Լողանալու ժամանակ կարելի է բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ մտածել, որոնք երեխայի սրտով լինեն: Լողանալու գործընթացում որևէ նորամուծություն անելիս կհասնեք նրան, որ երեխան ավելի հաճույքով կսկսի լողանալ ու երկար ժամանակ մնալ ջրում։


Տաշտակի մեջ շատ ջուր մի լցրեք։ Երբ երեխան ընտելանա ամենօրյա լոգանքին, կարելի է փակել խցանը և տաշտակի մեջ ջուր լցնել։

 

Սկզբում ջուրը պետք է քիչ լինի՝ ընդամենը մի քանի սանտիմետր։ Այնուհետև հարկ է աստիճանաբար բարձրացնել ջրի մակարդակը։


Եվ վերջապես, եթե երեխան չի սիրում լողանալ, հանգիստ և քնքշորեն խոսեք նրա հետ, պարզեք իրական պատճառը։ Թույլ տվեք նրան լողանալու ընթացքում կանգնել ռետինե փոքրիկ գորգի վրա (գորգն անհրաժեշտ է` անվտանգության նկատառումներից ելնելով. այն թույլ չի տա երեխային սահել և ընկնել), և մի ստիպեք նստել ջրի մեջ։ Վաղ թե ուշ երեխան կհարցնի՝ կարելի՞ է նստել։ Նրան պատասխանեք. «Կարելի է, եթե ցանկանում ես»։ Երեխային հնարավորություն տվեք հասկանալու, որ լողանալն ուրախ և հետաքրքիր կարող է լինել։ Այսպես, աստիճանաբար, լոգանք ընդունելը կանցնի առանց վեճերի և արցունքների։

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N1
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ